Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարզխորհրդի նիստ
05.04.2019
2019 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 15.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝
1. Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների մասին /զեկ. մարզպետի տեղակալ Գ. Աթանեսյան/:
2. Մարզի համայնքներում անցկացված համապետական շաբաթօրյակին վերաբերող ամփոփիչ տվյալներ /զեկ. մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայան/:
3. Համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացի մասին (զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայան):
4. «Իմ քայլը հանուն Արագածոտնի» միջոցառման հետ կապված կազմակերպչական հարցերի մասին (ՀՀ Արագածոտնի մարզպետ Դ. Գևորգյան):
5. Հայտարարություններ՝
• Դ. Գևորգյան- Ապրիլի 27-ը որպես Քաղաքացու օր նշելու մասին
• Յու. Ազատյան- գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, սելավատարերի մաքրման աշխատանքների մասին:
• Հ. Ասատրյան-համայնքներում անչափահասների կողմից դրսևորած ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ համայնքների ղեկավարներից ժամանակին տեղեկատվություն ստանալու մասին:
• Ա.Հակոբյան-հողերի տրամադրման գործընթացի մասին