Նորություններ
Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը
29.03.2019
Այսօր կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց մարզի 18 բնակիչ: Քաղաքացիները մարզպետին դիմեցին իրավական, հողային, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներին առնչվող հարցերով:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը լսելով բնակիչների բոլոր հարցերը՝ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց քննարկել և սեղմ ժամկետում ներկայացնել բարձրացված խնդիրների լուծման առաջարկություններ:
Դրամական օգնության դիմում ներկայացրած 14 քաղաքացու տրամադրվեց ընդհանուր 360.000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ առաջնային սոցիալական կարիքների լուծման նպատակով: