Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է «Ապարանի բժշկական կենտրոն»

28.03.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր այցելել է «Ապարանի բժշկական կենտրոն», տեղում ծանոթացել մատուցվող ծառայություններին ու ընթացիկ աշխատանքներին։
Մարզպետը և Վիրաբուժության եվրոպական միության նախագահ Սուրեն Ստեփանյանը շրջել են բժշկական կենտրոնում, որի ընթացքում հիվանդանոցի տնօրենը ներկայացրել է նոր ծառայությունները և իրականացված ներդրումային ծրագրերը, որոնց արդյունքում այսուհետ Ապարանի հիվանդանոցում կիրականացվեն լաբորասկոպիկ վիրահատություններ, կմատուցվեն ուրոլոգիական և մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայություններ:
Մանկական ռեանիմացիան ևս վերազինվել է, ստեղծվել են հարմարավետ պայմաններ փոքրիկների բուժումը առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Բջջաբանական հետազոտություններ անցնելու համար հիվանդներին այլևս ստիպված չեն լինի Ապարանից ուղեգրել այլ հաստատություններ, ուսումնասիրությունները կանցկացվեն «Ապարան ԲԿ-ի» գերժամանակակից սարքավորումներով հագեցած բջջաբանական և մանրէաբանական լաբորատորիայում:
Ախտորոշիչ հետազոտությունների, մատուցվող ծառայությունների բազմազանության, բուժման որակական բարձր ցուցանիշների և հարմարավետ պայմանների շնորհիվ այն սպասարկում է ոչ միայն Ապարանի տարածաշրջանին, այլև հիվանդների հոսք կա այլ մարզերից և Երևան քաղաքից։
Մարզի բոլոր բուժհաստատությունները մարզպետի անմիջական հսկողության և ուշադրության ներքո են:
Մյուս բժշկական կենտրոններում իրականացվող բարեփոխումների ծրագրերին կանդրադառնանք հետագա հրապարակումներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36