Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների հետ Սասունիկ համայնքում է
23.03.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների հետ Սասունիկ համայնքում մասնակցեց շաբաթօրյակին։
Շաբաթօրյակի ընթացքում Արագածոտնի մարզի 72 համայնքում և 46 բնակավայրում մաքրության եւ աղբահավաքության աշխատանքներ են նախատեսվում։
Աշխատանքներում ներառված են միջպետական ճանապարհների, հանրապետական նշանակության, միջհամայնքային ճանապարհների և հարակից տարածքների, պատմամշակութային հուշարձանների տարածքների մաքրությունն ու բարեկարգումը։
Նախատեսվում է մարզում առկա աղբանոցների հողածածկման աշխատանքներ։
Շաբաթօրյակին ակնկալվում է 16 հազար մասնակիցների ներգրավվում, 143 ինքնաթափ և 85 բարձիչ մեքենայի, 3400 բազմապիսի գործիքների կիրառում։