Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել

21.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում առաջիկա համապետական մաքրության օրվան ընդառաջ այսօր անցկացվել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։
Փոխնախարար Տերտերյանը գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հստակեցրել է համապետական մաքրության օրն աղբահավաքման ենթակա տարածքների ճշտգրիտ նկարագրությունը, գոտիավորումն ու դրանց սխեմաները և ընդգծել, որ շաբաթօրյակի արդյունավետ անցկացման համար չափազանց կարևոր է հանրապետական գործադիր մարմինների, մարզային կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ներդաշնակեցումն ու աշխատանքների համակարգված կազմակերպումը։
Վաչե Տերտերյանը նաև հայտնել է, որ, ըստ տարբեր գերատսչություններից ստացված տեղեկությունների, հանրապետության ողջ տարածքում կազմակերպվող բնապահպանական այս միջոցառմանը ակնկալվում է պետական և հանրային ոլորտի, քաղաքացիական հասարակության աննախադեպ ներգրավվածություն։
Ավարտին փոխնախարարը գործընկերներին խնդրել է անձնական ներգրավվածությամբ և ակտիվ աշխատանքով նպաստել գաղափարի տարածմանն ու քաղաքացիական գիտակցության մեջ մաքուր միջավայր ունենալու մշակույթի արմատավորմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36