Տպել
Նորություններ
Միասին մաքրենք մեր մարզը
17.03.2019

Մարտի 23-ի շաբաթօրյակի ընթացքում Արագածոտնի մարզի 72 համայնքում և 46 բնակավայրում մաքրության եւ աղբահավաքության աշխատանքներ են նախատեսվում։
Աշխատանքներում ներառված են միջպետական ճանապարհների, հանրապետական նշանակության, միջհամայնքային ճանապարհների և հարակից տարածքների, պատմամշակութային հուշարձանների տարածքների մաքրությունն ու բարեկարգումը։
Նախատեսվում է մարզում առկա աղբանոցների հողածածկման աշխատանքներ։
Շաբաթօրյակին ակնկալվում է 16 հազար մասնակիցների ներգրավվում, 143 ինքնաթափ և 85 բարձիչ մեքենայի, 3400 բազմապիսի գործիքների կիրառում։
Նախատեսվում է մարզում առկա աղբանոցների հողածածկման աշխատանքներ։
Շաբաթօրյակին ակնկալվում է 16 հազար մասնակիցների ներգրավվում, 143 ինքնաթափ և 85 բարձիչ մեքենայի, 3400 բազմապիսի գործիքների կիրառում։
V. ք․Աշտարակ՝
Ն. Աշտարեկցու հրապարակի մաքրում և բարեկարգում,
Մուղնի ս․Գևորգ եկեղեցու տարածքի մաքրում,
Մ-1, Մ-3 միջպետական, Հ-19 հանրապետական և Տ1-25 մարզային ճանապարհների և հարակից տարածքների մաքրում․
ՊՆ զորամասի կողմից կմաքրվի Մուղնի տարածքի ջրամբարը և կբարեկարգվի՝ 0,7 հա տարածք։
V. Ուշի՝
ներհամայնքային, միջպետական հատվածների մաքրում՝ ավտոմեքենաների ջարդոնների հեռացում
V. Թաթուլ
միջհամայնքային ճանապարհի և հարակից տարածքների մաքրում
V. Ապարան
հրապարակի մաքրում ,
Քասախի բազիլիկ եկեղեցու, Բաշ-Ապարան ճակատարամտի հուշարձանի տարածքների մաքրում և բարեկարգում,
Մ-3 միջպետական, Տ-1, Տ-44, Տ-45 մարզային ճանապարհների և հարակից տարածքների մաքրում։
Իրականացվող աշխատանքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանանալ կից ներկայացվող քարտեզում: