Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է մարտի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ընդունելության գրանցված 50 քաղաքացիների
14.03.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է մարտի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ընդունելության գրանցված 50 քաղաքացիների, որոնք մարզպետին դիմեցին գյուղատնտեսության, կրթության, սպորտի, առողջապահության, աշխատանքի, սոցիալական ապահովության, հողային, իրավական և այլ ոլորտներին առնչվող հարցերով:
Լսելով բնակիչներին՝ մարզպետը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է ուսումնասիրել բարձրացված խնդիրները և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ դրանց: Հարցերի մի մասն էլ լուծում ստացան ընդունելության ժամանակ:
Դրամական օգնության դիմում ներկայացրած 39 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 1միլիոն 330հազար ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
Այսօր կայացած ընդունելության ընթացքում մարզպետը հյուրընկալել է նաև Աշտարակի Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանին, շնորհավորել է նրան 2018 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող ճանաչվելու առթիվ: Գնահատելով սերունդների կրթման և դաստիարակման գործում մանկավարժի քսանամյա վաստակը՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել նրան, մաղթել նորանոր ձեռքբերումներ:
Ն. Մեսրոպյանը պատմել է կրթական, հասարակական ոլորտներում իր գործունեության արդյունքների, մանկավարժական ձեռքբերումների մասին, ներկայացրել է համայնքների զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության և այլ բնագավառներում իր առաջիկա ծրագրերը: