Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ
21.02.2019

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ։
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր, որը ՀՀ պետական տոնացույցում ընդգրկվել է 2005 թվականին:
Հայ ժողովրդի համար մայրենի լեզուն յուրահատուկ նշանակություն ունի։
Պետականությունը կորցրած և բնաջնջման եզրին կանգնած հայ ժողովուրդը պատմության ճակատագրական պահին, շնորհիվ հայ հանճարեղ մտքի, արարել է հայոց այբուբենը՝ հիմք դնելով մայրենի լեզվով գիր ու գրականություն ստեղծելու կարևորագույն առաքելությանը:
Հայոց լեզուն մեր ազգային արժեքն է, մեր ինքնության պահպանման բարձրագույն երաշխիքը:
Սիրենք ու անաղարտ պահենք մեր մայրենին, հպարտորեն կրենք ոսկեղենիկ Հայոց լեզուն, քայլենք և ապրենք հայերեն: