Նորություններ
Մարզպետն ընդունել է անցնող շաբաթվա ընթացքում ընդունելության գրանցված քաղաքացիներին
15.02.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է անցնող շաբաթվա ընթացքում ընդունելության գրանցված 14 քաղաքացիների:
Բնակիչները մարզպետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են սոցիալական ապահովության, ռազմական պատրաստության դասընթացների կազմակերպման, առողջապահության, աշխատանքային և այլ ոլորտների:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է քննարկել և օրենսդրության սահմաններում լուծում տալ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Մի շարք խնդիրներ էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:
Դրամական օգնության դիմում ներկայացրած 10 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 290.000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: