Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում կհիմնվի լուսադիոդային լամպերի արտադրություն

31.01.2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը լամպերի և լուսավորման սարքավորումների արտադրությամբ զբաղվող ռուսական «Լիսմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կոնստանտինովի և ընկերության զարգացման գծով տնօրեն Սերգեյ Էրմակովի հետ քննարկել է Արագածոտնի մարզում լուսատեխնիկական սարքերի արտադրություն կազմակերպելու վերաբերյալ ընկերության կողմից ներկայացված ներդրումային առաջարկը:

 «Լիսմա» ՍՊ ընկերությունը լուսային սարքերի արտադրությամբ է զբաղվում շուրջ 70 տարի, թողարկում է 300 տեսակ արտադրանք: Հիմնական գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում, տարեկան արտադրում է 130 միլիոն լամպ, տիրապետում է ՌԴ-ում լուսավորման սարքերի արտադրանքի շուկայի արտադրության ծավալների 50, շահաբաժնի 20, իսկ արտահանման ծավալների 18 տոկոսին:

Լուսադիոդային լամպերի արտադրամասի հիմնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարում՝ ըստ պլանի մինչև հոկտեմբեր: Արդեն իսկ կատարվել են տարածքի ընտրման ուսումնասիրությունները և որոշում է կայացվել արտադրությունը հիմնել Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
Ծրագրով նախատեսված է 1.5 մլն դոլարի ներդրում, 48 նոր աշխատատեղ՝ 539 դոլար միջին ամսական աշխատավարձով:
Ըստ պլանի՝ արտադրամասի արտադրողականությունը կլինի տարեկան 5.1 միլիոն լուսադիոդային լամպ և 0.5 միլիոն լուսատու սարքավորումներ, որոնց մի մասը սպառվելու է տեղական շուկայում, իսկ մյուս մասը արտահանվելու է:

Իգոր Կոնստանտինովը նշել է, որ «Լիսմա» ընկերության կողմից արտադրված լամպերն իրենց տեխնիկական հատկանիշներով մի քանի անգամ գերազանցում են նմանատիպ այլ սարքավորումներին՝ առավել դիմացկուն են և արդյունավետ:

Հանդիպման ընթացքում Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ այս համագործակցությունը միանշանակ դրական ազդեցություն կունենա մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, և ինքը պատրաստ է արտադրությունը հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու համար ձեռնարկել իր լիազորություններից բխող հնարավոր բոլոր քայլերը:

Ծրագրի մեկնարկի հստակ ժամկետները, ներդրման ֆինանսական ծավալներն ու այլ մանրամասներ կհրապարակվեն առաջիկայում ներդրումային ծրագրի մանրամասները համապատասխան գերատեսչությունների հետ քննարկելուց հետո։

Հանդիպման վերաբերյալ «Լիսմա» ՍՊԸ-ի կողմից կատարված անդրադարձին կարող եք ծանոթանալ այցելելովհետևյալ հղումով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36