Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրենին և ծրագրերի ղեկավարին

27.01.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին և ծրագրերի ղեկավար Վարվարա Քալաշյանին:
ՀԱՆ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և Արագածոտնի մարզում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում մարզի 4 դպրոցներում աշակերտների ակնային առողջության պահպանման ծրագիրը:
Քննարկվել է ՀՀ կրթության և գիտության և ՀՀ առողջապահության նախարարությունների հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրման հարցը:
Փետրվարի 4-ից հանրապետության բարձրակարգ մասնագետների կողմից Թալինի թիվ 1, Ոսկեթաս, Շղարշիկ և Աղձք համայնքների միջնակարգ դպրոցներում ժամանակակից սարքավորմներով կիրականացվի դպրոցականների ակնային զննում: Նախնական ախտորոշման արդյունքները կպահպանվեն էլեկտրոնային եղանակով՝ հետագայում ծնողների կողմից երեխայի առողջությանը հետևելու նպատակով: Առավել խորացված խնդիրներ ունեցող երեխաները կուղեգրվեն ակնաբուժական կենտրոններ, որտեղ կստանան անվճար հետազոտություն և բուժում:
- Շատ եմ կարևորում նման նախաձեռնությունները, հատկապես երբ դրանք վերաբերում են առողջապահական ծրագրերին: Առողջապահության ոլորտում խնդիրները բազմազան են՝ տարիներ շարունակ իրականացված պետական քաղաքականությունից սկսած մինչև առողջության նկատմամբ անհետևողական վերաբերմունք: Հիվանդները հաճախ բուժօգնության են դիմում հիվանդության սրման փուլում կամ ուշացած: Սակայն, ինչպես բազմիցս նշել եմ, մեր խնդիրը ոչ թե անցյալի բացթողումները քննարկելն է, այլ առաջ շարժվելը՝ ռեսուրսների արդյունավետ կառավարման և յուրաքանչյուրիս նվիրված աշխատանքի շնորհիվ առավել արդյունքներ գրանցելը: Հարկ եմ համարում ընդգծել, որ ոլորտի գերատեսչություններն այժմ աշխատում են օպերատիվ ռեժիմով, արդեն իսկ առկա են շոշափելի արդյունքներ: Մարզպետարանի հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում պատրաստ եմ համագործակցել, ամեն կերպ աջակցել նման նախաձեռնությունների իրականացմանը,- ասաց մարզպետ Դավիթ Գևորգյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14