Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման խնդիրները

19.01.2019

  Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական շրջանին ընդառաջ ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ հարցեր:
  Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, Արագածոտնի մարզպետարանի համապատասխան ոլորտի և մարզի տարածքը սպասարկող ՋՕԸ-երի պատասխանատուները:
  Քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ջրի արդար բաշխման, կորուստների նվազեցման և հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու վերաբերյալ հարցեր:
  Ոլորտի պատասխանատուներին մարզպետը հորդորել է գարնան նախապատրաստական աշխատանքներն իրականացնել խիստ կանոնակարգված և ոռոգման համակարգն ամբողջությամբ նախապատրաստել ջրի անխափան մատակարարումն ապահովելուն:
Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն ջրային ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով ևս մեկ խորհրդակցություն հրավիրելու վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35