Նորություններ
Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհները բաց են և անցանելի
14.01.2019

Ժամը 13:00-ի դրությամբ Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհները բաց են և անցանելի:
Միջպետական և մարզային նշանակության ճանապարհները մշակված են աղով և ավազով: Դժվարանցանելի են եղել Ալագյազ համայնքի Շենկանի և Միրաք բնակավայրերի միջհամայնքային նշանակության ճանապարհները, որոնք կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ այժմ անցանելի են: Աշխատանքային շաբաթվա մեկնարկը և զորակոչի կազմակերպման աշխատանքները ձյան տեղումներով պայմանավորված չեն խոչընդոտվել:
Ձյան շերտը համեմատաբար բարձր է Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում, սակայն երթևեկության համար խոչընդոտներ առաջացնող պատճառները վերացված են:
Ճանապարհների ձմեռային պահպանումն ու շահագործումն ապահովող կազմակերպությունները շարունակում են իրականացնել շուրջօրյա հերթապահություն: Ճանապարհներն անցանելի պահելու համար գործի են դրված բոլոր անհրաժեշտ միջոցները:
Երեք ժամ պարբերականությամբ մարզպետին զեկուցվում է ճանապարհների վիճակի մասին:
Ապարանի տարածաշրջանում տեղակայված է ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի առաջին օգնության հենակետային կայանը:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններ կարող եք զանգահարել.
Ապարանի տարածաշրջանում՝ 077-74-40-14
Արագածի տարածաշրջանում ՝ 094-00-14-02
Թալինի տարածաշրջանում՝ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների դեպքում՝ 091-41-99-16, միջհամայնքային ճանապարհների դեպքում ՝ 093-28-28-82,
Աշտարակի տարածաշրջանում՝ 077-22-22-56 հեռախոսահամարներով: