Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզի բուժհաստատություններում 14.01.2019թ. դրությամբ ստացիոնար բուժում է ստանում գրիպ և սուր շնչառական հիվանդություններով 21 հիվանդ

14.01.2019

   ՀՀ Արագածոտնի մարզի բուժհաստատություններում 14.01.2019թ. դրությամբ ստացիոնար բուժում է ստանում գրիպ և սուր շնչառական հիվանդություններով 21 հիվանդ, որոնք հիմնականում 0-14 տարեկան երեխաներ են: «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սուր շնչառական վարակով հիվանդների թիվն այս պահին 6-ն է, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ 7-ը: «Ծաղկահովիտի առողջության կենտրոնում» բուժում է ստանում թոքաբորբով 8 հիվանդ:
   2019 թվականի հունվարի 1-14-ը Արագածոտնի մարզի բուժհաստատություններում արձանագրվել է սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբի և գրիպի 292 դեպք. 249 հիվանդ ստացել է ամբուլատոր բուժօգնություն, իսկ 43 մարդ հոսպիտալացվել է:
   ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կողմից կատարվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների իրավիճակի գնահատման ամենօրյա մոնիթորինգ, մարզում իրավիճակը վերահսկելի է։
Սուր շնչառական հիվանդությունների սեզոնով պայմանավորված՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանը կոչ է անում ջերմող/հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ։
   Հիվանդության ախտանիշներ նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել տարածքը սպասարկող ընտանեկան բժշկին, մանկաբույժին կամ մոտակա բուժհաստատություն։ՀՀ Արագածոտնի մարզի բուժհաստատություններում 14.01.2019թ. դրությամբ ստացիոնար բուժում է ստանում գրիպ և սուր շնչառական հիվանդություններով 21 հիվանդ, որոնք հիմնականում 0-14 տարեկան երեխաներ են: «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սուր շնչառական վարակով հիվանդների թիվն այս պահին 6-ն է, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ 7-ը: «Ծաղկահովիտի առողջության կենտրոնում» բուժում է ստանում թոքաբորբով 8 հիվանդ:
   2019 թվականի հունվարի 1-14-ը Արագածոտնի մարզի բուժհաստատություններում արձանագրվել է սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբի և գրիպի 292 դեպք. 249 հիվանդ ստացել է ամբուլատոր բուժօգնություն, իսկ 43 մարդ հոսպիտալացվել է:
   ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կողմից կատարվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների իրավիճակի գնահատման ամենօրյա մոնիթորինգ, մարզում իրավիճակը վերահսկելի է։
   Սուր շնչառական հիվանդությունների սեզոնով պայմանավորված՝ ՀՀ        Արագածոտնի մարզպետարանը կոչ է անում ջերմող/հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ։
Հիվանդության ախտանիշներ նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել տարածքը սպասարկող ընտանեկան բժշկին, մանկաբույժին կամ մոտակա բուժհաստատություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36