Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դեկտեմբերի 21-ին կկայանա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ

20.12.2018

Դեկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կկայանա մարզխորհրդի տարեվերջյան նիստը` հատևյալ օրակարգով.


1. Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ամփոփիչ ցուցանիշերի մասին /զեկ. մարզպետի տեղակալ Գ. Աթանեսյան/:

2. Մարզի համայնքներում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա անասունների համատարած հաշվառման աշխատանքների կազմակերպման մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյան/:

3. 2018 թվականին տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողներին մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացի մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյան/:

4. Համայնքներին սուբվենցիաների տրամադրման և ծրագրերի իրականացման գործընթացի մասին (զեկուցողներ` մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Ի. Բարսեղյան, քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայան):

5. «Իմ քայլը հանուն Արագածոտնի» միջոցառման հետ կապված կազմակերպչական հարցերի մասին (զեկ. մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Ի. Բարսեղյան):

6. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածների պահանջների կատարման գործընթացի մասին (զեկուցողներ` մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Հ. Ասատրյան, մարզպետի խորհրդական Ս. Հովսեփյան):

7. ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ամփոփիչ խոսքը և Ամանորյա շնորհավորանքն՝ ուղղված մարզի խորհրդին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36