Նորություններ
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում
13.12.2018
![](http://aragatsotn.mtad.am/files/n_pics/18423_s.jpg)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում և Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։