Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրշեջ – փրկարարական տեխնիկայի, բժշկական, կենսաապահովման միջոցների և պաշարների, ճառագայթային և քիմիական կենտրոնի գույքի ցուցադրություն

07.12.2018

   Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված՝ «Աղետների դիմակայության օր» միջոցառումների շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզպետարանը և մարզային փրկարարական վարչությունը կազմակերպել էին hրշեջ – փրկարարական տեխնիկայի, բժշկական, կենսաապահովման միջոցների և պաշարների, ճառագայթային և քիմիական կենտրոնի գույքի ցուցադրություն:
   Ցուցադրության վայր էր ընտրվել մարզկենտրոն Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան հրապարակը: ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը և մարզային փրկարարական վարչության պետ Կարապետ Մարգարյանն այցելեցին հրապարակ և ծանոթացան արդիական սարքավորումներին, ժամանակակից չափանիշերին համապատասխան ցուցադրություններին:
   Ներկայացված էր ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից 2018 թվականին ստացված գույքը՝ հրշեջ ավտոմեքենա Կամազ, շարժական հրշեջ մոտոպոմպ, էլեկտրակայան, 1000 լիտր ծավալով ջրի բաք, վթարա-փրկարարական գործիքների ունիվերսալ լրակազմ, վրաններ, հրշեջի ջերմաանդրադարձիչ հանդերձանք, հիդրավլիկ գործիքների հավաքածու, լուսային աշտարակ և անհրաժեշտ այլ սարքավորումներ:
   Ցուցադրությունը հրապարակում տեղակայված է լինելու մինչեւ օրվա ավարտը, և հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու արտակարգ իրավիճակներում մարզային փրկարարական վարչության գործունեության ողջ ներուժին ու կարողություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42