Նորություններ
Պլանային ջրանջատում Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում նոյեմբերի 16-ին
15.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 16-ին, ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Արագածոտնի մարզ՝ Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական գյուղեր,
2. Արմավիրի մարզ՝ Լեռնամերձ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Այգեշատ, Դաշտ, Բանավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ Շահումյան գյուղեր եւ Շահումյան Թռչնաֆաբրիկա:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։