Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն
12.11.2018
Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և մարզի քաղաքացիական պաշտպանության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:
Քննարկվեց մարզի քաղաքացիական պաշտպանության պլանի կազմման և դրա կիրառման անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ փոխկապված կառույցների կողմից իրականացվող գործողությունների հստակեցման և իրազեկվածության հարցը:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ լրջորեն է վերաբերվում քաղաքացիական պաշտպանությանը և կարևորեց, որ հարկավոր է հստակ տիրապետել քաղպաշտպանության պլաններին, չդիտարկել դրանք որպես զուտ ձևական փաստաթուղթ, այլ կազմել բովանդակային պլաններ՝ առաջնորդվելով միայն հստակ և իրատեսական տվյալներով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները մարզպետին զեկուցեցին մարզում քաղպաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը և միջոցառումները: