Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին

30.10.2018

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին, Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանին և եզդի ազգի կրթության ոլորտի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ և եզդի ժողովուրդների բարեկամության ամրապնդման, եզդիների իրավունքների, կրոնի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման վերաբերյալ հարցեր:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը մարզպետ Դավիթ Գևորգյանին դիմեց Արագածոտնի մարզի եզդիաբնակ համայնքներում եզդիերենի ուսուցման գործընթացի կազմակերպման, դասաժամերի բաշխման և կրթության որակի նկատմամբ վերահսկողության ապահովման հետ կապված հարցերով:
Հանդիպման ավարտին մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես իր ուշադրության ներքո են և Արագածոտնի մարզի բոլոր բնակիչների համար պետք է ստեղծել հավասար կենսական պայմաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36