Նորություններ
Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհներն անցանելի են
27.10.2018
![](http://aragatsotn.mtad.am/files/n_pics/17805_s.jpg)
Եղանակի կտրուկ անկման պատճառով Արագածոտնի մարզի բարձր լեռնային տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին եւ 27-ի գիշերը ձյուն է տեղացել: Մայրուղիների անցանելիությունն ապահովելու նպատակով ողջ գիշեր աշխատել են ճանապարհաշինական ընկերությունները:
Հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ մարզի բոլոր ճանապարհները բաց են: Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։