Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատվոգրեր՝ ,,Բաց դռների օրեր,, ծրագրի կազմակերպիչներին

05.10.2018

Ֆրեզնոյում ՀՀ Հյուպատոսության հովանավորությամբ Աշտարակի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-5-ը իրականացվեց ,,Բաց դռների օրեր,, ծրագիրը: Օրեր շարունակ առողջական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն ունեցան օգտվելու Ֆրեզնոյի մասնագիտական բարձրակարգ որակավորում ունեցող բժիշկների՝ անոթային վիրաբույժի, գինեկոլոգի, ընդհանուր վիրաբույժի, ուռուցքաբանի, ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից մատուցվող ծառայություններից: Կատարվեցին բժշկական խորհրդատվություններ, հիվանդությունների ախտորոշում, բուժօգնություն, վիրահատություններ: Հիվանդների նախնական հավաքագրումը, բուժզննումն ու գրանցումը կատարեցին տեղի մասնագետները:
Բարեգործական առաքելության ավարտին մարզի ղեկավարությունն այցելեց բժշկական կենտրոն, հանդիպում ունեցավ նախաձեռնության կազմակերպիչների եւ Ֆրեզնոյից ժամանած մասնագետների հետ: Մարզպետի տեղակալ Անահիտ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց` մարզին ցուցաբերած առաքելության համար: Նա նշեց, որ իրենց գործի կարեւորությունը անչափ մեծ է, եւ դրա երախտիքը այն խոսքերն են, որ ուղղում են ապաքինվող հիվանդները բժիշկների հասցեին: Բժշկական բարեգործական առաքելություն կազմակերպելու համար մարզպետի տեղակալը պատվոգրեր հանձնեց Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարեանին, հյուպատոսարանի բժշկական առաքելության ղեկավար Վաչե Վասիլյանին, Ֆրեզնոյից ժամանած բոլոր բժիշկներին:
Ծրագրի կայացման համար հնչեցին շնորհակալության եւ գոհունակության խոսքեր: պայմանավորվածություն ձեռք բերվեց նման համագործակցությունը շարունակական դարձնել:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36