Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի ներկայացուցիչները հաջողությամբ են հանդես գալիս հանրապետական մրցույթներում

01.10.2018


Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեց 63 եւ ավել տարիք ունեցող ,,Տարեցների հանրապետական,, խաղեր միջոցառումը: Մրցույթում Արագածոտնի մարզը մասանկցում էր 11 տարեցով: Նրանք մրցեցին շաշկի, շախմատ, նարդի, դարթս մարզաձեւերից: Տղամարդկանց եւ կանանց պայքարում մեկական մասնակից շաշկի եւ նարդի մարզաձեւերից զբաղեցրին 3-րդ հորիզոնականները եւ արժանացան պատվոգրերի:
Սեպտեմբերի 28-30-ը Երևանում անցկացվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպված ,,Դիպուկ հրաձիգ,, հանրապետական մրցույթը, որտեղ Արագածոտնի մարզը ներկայացնում էր Թաթուլի միջնակարգ դպրոցը։ 10 մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի միջեւ ծավալված պայքարում թիմային հաշվարկով Թաթուլի դպրոցի թիմը զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14