Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցավ տոնական միջոցառում

28.09.2018

Սեպտեմբերի 27-ին Գյումրիում տեղակայված Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Հարավային դաշնային շրջանի 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցավ հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման կազմավորման 18 ամյակին նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում էին հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, 102-րդ ռազմաբազայի հրամատատար Վլադիմիր Ելկանովը, բարձրաստիճան այլ զինվորականներ, պաշտոնատար անձինք: Միջոցառմանը ներկա էր նաև Արագածոտնի մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը:
Հայ-ռուսական միացյալ զորքերը հանդես եկան ցուցադրական ելույթներով, որից հետո միջոցառման մասնակիցները ռազմաբազայի տարածքում ծանոթացան ներկայացված տեխնիկային:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42