Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրականացվեց «Հարմարավետ պայմաններ՝ շատ կրթված երեխաներ» ծրագիրը

28.09.2018

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագած բնակավայրում տեղի ունեցավ «Գուսան Աշխույժ»-ի անվան արվեստի դպրոցի պարի դասարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը։
Արվեստի դպրոցի դասասենյակը վերանորոգվել և շահագործման է հանձնվել «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում։
Ծրագրի ֆինանսավորման մեծ մասը տրամադրել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը՝ «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում, իսկ մյուս մասը տրամադրել է «Եվրասիա» կազմակերպությունը։
Ծրագիրը կենսական նշանակություն ունի Արագած բնակավայրի համար: Այն կնպաստի առավել հարմարավետ և բարենպաստ պայմաններում մշակութային գործունեության ծավալմանը։
Իր գործունեության ընթացքում ,, Եվրասիա,, կազմակերպությունը իրականացրել է մշակութային, էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացմանը խթանող մի շարք ծրագրեր ու նախագծեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24