Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ

20.09.2018


Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ:
Հայոց պատմության մեջ սեպտեմբերի 21-ը ճակատագրական օր է: Ազգային գաղափարախոսությամբ տոգորված՝ ուղիղ 27 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը միակամ եւ վճռականորեն ,,այո,, ասաց անկախությանը: Մեկընդմիշտ հաստատվեց անկախ Հայաստան ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքը, իրականություն դարձան մեր նախնիների ազատ ու անկախ ապրելու դարավոր ձգտումն ու նպատակը:
Հայ ժողովուրդը անկախության համար պայքարել է դարեր շարունակ: Անկախ պետության վերածնունդը պատմության հրամայականն էր: Դա մեր ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ուղին, ինչին մենք հասել ենք մեծ զոհողությունների գնով՝ դրսեւորելով անսահման կամք ու հաստատակամություն:
Եվ արդեն 27 տարի է, ինչ մենք ընթանում ենք անկախության ճանապարհով` ազգովի հաղթահարելով մեր առջեւ ծառացած բոլոր դժվարություններն ու գրանցելով նոր ձեռքբերումներ: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության արժեքը եւ այն պահպանելու գործում իր դերն ու պատասխանատվությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, նորանոր հաղթանակներ եւ նվաճումներ՝ ի բարօրություն Մայր Հայաստանի ու հայ ժողովրդի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35