Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուրեն Պապիկյանը եւ Աշոտ Սիմոնյանն այցելեցին Աշտարակի քաղաքային զբոսայգի

08.09.2018

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը եւ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում ծանոթացան համապետական շաբաթօրյակի ընթացքին: Նրանք այցելեցին Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգի, որտեղ վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել:
Մարզպետը նախարարին տեղեկացրեց, որ զբոսայգու վերանորոգման ծրագիրը դեռ չի ավարտվել: Այստեղ շինարարական լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում, որը ակնկալվում է ներառել սուբվենցիոն ծրագրի մեջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց զբոսայգու վերանորոգման հարցի լուծման հետագա ընթացքի վերաբերյալ ներկայացնել առաջարկություն՝ առաջիկա ծրագրում ընդգրկելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01