Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական շաբաթօրյակը Արագածոտնի մարզում շարունակվում է

08.09.2018

Արագածոտնի մարզում համապետական շաբաթօրյակը շարունակվում է:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված շաբաթօրյակի գործողությունների պլանի համաձայն համայնքներում սահմանազատված տարածքներում իրականացվում են հրապարակների, փողոցների եւ բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, կրթական եւ առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում եւ բարեկարգում:
Համայնքներում ամրագրված մարզպետարանի պատասխանատուները վաղ առավոտյան շարժվեցին դեպի իրենց տարածքներ:
Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, ողջ հանրությունը:
Հաշվարկվել է մարդկային ներուժը, համաձայն որի շաբաթօրյակին մասնակցում է շուրջ 15 հազար մարդ: Ստեղծվել են շաբաթօրյակի քարտեզներ, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները, նշվել են տարածքների համար պատասխանատու կազմակերպությունները: Հստակեցվել է համայնքներում եղած տեխնիկական միջոցների քանակությունը: Ընդհանուր առմամբ առկա է 130 ինքնաթափ մեքենա եւ 85 բարձիչ:
Մարզում առկա 135 աղբավայրից 124-ը փակված է, գործում է հիմնական 11 աղբավայր:
Լրացուցիչ տեղեկությունների համար գործում են հետեւյալ հեռախոսահամարները՝ (0232) 3-27-58, 091-48-69-82, (0232) 3-42-26:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34