Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում նախապատրաստվում են համապետական շաբաթօրյակին

05.09.2018

Արագածոտնի մարզում ընթանում են 2018 թվականի սեպտեմբերի 8-ին  կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով, որը նախագահում է մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը:
Համայնքների ղեկավարների հետ համատեղ կազմվել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան եւ ժամանակացույց: Աշխատանքներ են տարվում համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների մասնակցությունը շաբաթօրյակի աշխատանքներին ապահովելու ուղղությամբ։ Մարզպետարանի աշխատակիցներից նշանակվել են պատասխանատուներ: Հաշվարկվել է մարդկային ներուժը, համաձայն որի շաբաթօրյակին կմասնակցի շուրջ 15 հազար մարդ: Ստեղծվել են շաբաթօրյակի քարտեզներ, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները, նշվել են տարածքների համար պատասխանատու կազմակերպությունները: Հստակեցվել է համայնքներում եղած տեխնիկական միջոցների քանակությունը: Ընդհանուր առմամբ առկա է 130 ինքնաթափ մեքենան եւ 85 բարձիչ:
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում իրականացվելու են հրապարակների, փողոցների եւ բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, կրթական եւ առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում եւ բարեկարգում:

Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել մարզային հանձնաժողովի հետ, հեռախոսներ՝ (0232) 3-27-58, 091-48-69-82, (0232) 3-42-26: 

ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում 2018 թ. սեպտեմբերի 8-ին կազմակերպվող հանրապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանը եւ քարտեզը տեղադրված են կայքի ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում 2018 թ. սեպտեմբերի 8-ին կազմակերպվող հանրապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան բաժնում:
   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:48:31