Նորություններ
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում օգոստոս ամսին գրանցված ծնունդների մասին
03.09.2018
Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ. օգոստոս ամսին գրանցվել է 67 ծնունդ: (Նախորդ ամսին այդ թիվը 66 էր): Նրանցից 32-ը աղջիկ է, 35-ը` տղա:
Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 25 ծնունդ՝ 11 աղջիկ, 14 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 25 ծնունդ, 14 աղջիկ, 11 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 13 ծնունդ, 6 աղջիկ, 7 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 1 աղջիկ, 3 տղա: