Նորություններ
Արագածոտնի մարզիկները հաղթանակով վերադարձան ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, հանրապետական մրցույթից
31.08.2018

Օգոստոսի 28-31-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթի հանրապետական փուլը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մրցույթին մարզպետարանի աջակցությամբ մարզից մասնակցում էր հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ: Նրանք մրցեցին շաշկի, շախմատ, բազկամարտ եւ դարթս մարզաձեւերից։
Մեր մարզիկները լավագույն մասնակցություն ունեցան եւ բարձր արդյունքներ գրանցեցին: Երնջատափ համայնքի բնակիչ Անահիտ Խալաթյանը շախմատ մարզաձեւից գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը, իսկ Ոսկեվազից Իգոր Հարությունյանը բազկամարտի մրցումներում զբաղեցրեց երրորդ տեղը: