Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Աշոտ Սիմոնյանի մոտ

15.08.2018

Օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին ՀՀ կառավարությունից ստացված գրություններին եւ ՏԿԶ նախարարությունում կայացած խորհրդակցությունների արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով նախորդ խորհրդակցության ժամանակ իր կողմից տրված հանձնարարականներին՝ Աշոտ Սիմոնյանը կարեւորեց սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ կատարումը: Նա հանձնարարեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել համայնքներում, արդյունքների ամենօրյա մոնիտորինգ իրականացնել եւ սեփական եկամուտների հավաքագրման աճի երաշխիքներ ապահովել:
Առանձնացնելով աղբահանության կազմակերպման գործընթացում առկա խնդիրները՝ մարզպետը հանձնարարեց հետեւել, որ աղբահանության պայմանագրերը ամբողջությամբ կնքվեն եւ ապահովվի վճարումների բարձր ցուցանիշ:
Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսական աշխատանքներին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ,,Դպրոցական տաք սնունդ,, ծրագրի ցանկում ընդգրկված դպրոցների բուֆետներում իրականացվող վերանորոգումներին, դպրոցներում էլեկտրաէներգիայով ջեռուցում կազմակերպելու հնարավորություններին, սուբվենցիոն ծրագրով համայնքներում հրատապ խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Քննարկված հարցերի շուրջ մարզպետը ոլորտների պատասխանատուներին նոր հանձնարարականներ տվեց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36