Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը Ծաղկաձորում մասնակցեց ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի ամփոփիչ միջոցառմանը

28.07.2018

Հուլիսի 23-28-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Ծաղկաձորում կայացավ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթին Արագածոտնի մարզից մասնակցում էր 12 ընտանիք: Մեկ ընտանիք մարզը ներկայացրեց նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների մրցապայքարում:
Մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփումը կայացավ հուլիսի 28-ին: Միջոցառմանը մասնակցում էր Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա շնորհավորեց մրցույթում լավագույն արդյունքներ գրանցած՝ մարզը ներկայացնող ընտանիքներին եւ նոր ձեռքբերումներ մաղթեց նրանց:
Նշենք, որ երկրորդ տարիքային խմբում Գեւորգ Սաֆարյանի ընտանիքը՝ Արագածավան համայնքից, թենիսի գնդակի նետում վարժությունից զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը: Առաջին տարիքային խմբում Ապարան համայնքից Սեւակ Սաֆարյանի ընտանիքը խաղային փոխանցումավազք 30 մետր վարժությունից զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Ապարան համայնքից Աբրահամյանների ընտանիքը երրորդ տարիքային խմբում խաղային փոխանցումավազք 80 մետր վարժությունից զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14