Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնից Ծաղկաձորի մանկական ճամբար ճանապարհեցին երեխաների վերջին խմբին

27.07.2018

Հուլիսի 27-ին Արագածոտնի մարզպետարանից Ծաղկաձորի ,,ԼԱՎԱ աղբյուր,, մանկական ճամբար ճանապարհվեց երեխաների վերջին խումբը՝ բաղկացած 125 հոգուց: Նրանք այնտեղ կմնան մինչեւ օգոստոսի 15-ը:
Երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է կառավարության ծրագրով, որի համակարգման ողջ գործընթացն իրականացնում է մարզպետարանը: Ճամբարը նախատեսված է զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանում նախապես ուսումնասիրվում են շահառուների տվյալները, եւ ցուցակների մեջ ներառվում են բացառապես համապատասխան կարգավիճակ ունեցող երեխաները: Ապահովվում է նրանց դեպի ճամբար տեղափոխումը եւ այնտեղից վերադարձը: Ճանապարհին նրանց ուղեկցում են մարզպետարանի աշխատակիցները, բուժաշխատողները եւ ոստիկանությունը:
Այս տարի Ծաղկաձորում 3 հերթափոխով ընդհանուր առմամբ հանգստացավ 355 երեխա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17