Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

25.07.2018

Հուլիսի 25-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց, որին ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Ոլորտային պատասխանատուները զեկուցեցին, որ ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների եւ պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականները կատարվում են պահանջվող կարգին եւ ժամանակացույցին համապատասխան: Մարզպետը նշեց, որ ստացված գրություններին տրվող պատասխանները պետք է լինեն ճշգրիտ, պարունակեն իրական տեղեկատվություն, ինչպես նաեւ առաքվեն առանց ուշացումների:
Անդրադառնալով նախորդ խորհրդակցության ընթացքում իր կողմից տրված հանձնարարականների կատարմանը՝ Աշոտ Սիմոնյանը մասնավորապես հետաքրքրվեց համայնքների սեփական եկամուտների կատարման, աղբահանության, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի եւ այլ խնդիրների մասին:
Մարզպետի տեղակալ Գ. Աթանեսյանը տեղեկացրեց, որ սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը պարբերաբար քննարկվում է համայնքների ղեկավարների հետ, բարձր ցուցանիշեր ապահովելու համար մշակվում են որոշակի միջոցներ:
Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը զեկուցեց, որ համայնքներում ընթանում է պտղի եւ հացահատիկի բերքահավաքը: Առ այսօր արտադրվել է շուրջ 26 հազար տոննա միրգ: Ամենօրյա ուշադրության կենտրոնում է ոռոգման ջրամատակարարումը, որն իրականացվում է ըստ ժամանակացույցի, եւ առանձնակի խնդիրներ չեն ծագում:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ,,Դպրոցական տաք սնունդ,, ծրագրի շրջանակում դպրոցների բուֆետներում նախատեսվող վերանորոգումների, համայնքներում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրների հստակեցման, աղբավայրերի գործունեության կազմակերպման եւ այլ խնդիրների վերաբերյալ մարզպետը ոլորտների պատասխանատուներին նոր հանձնարարականներ տվեց:
Աշոտ Սիմոնյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է փոխել աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը: Մասնավորապես՝ համայնքներում առկա հրատապ խնդիրների ուսումնասիրման եւ նախատեսվող ծրագրերի մեջ ներառման առումով պետք է բացառել անձնավորված մոտեցումը, խնդրին մոտենալ բացառապես հանրային շահերի ու արդարացիության մղումով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24