Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոտ Սիմոնյանն ընդունեց մարտարվեստի միջազգային խաղերի հաղթողներին

24.07.2018

Հուլիսի 24-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց մարտարվեստի K-1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիայի մարզիկներ Հենրիկ Հովհաննիսյանին, Սերժիկ Պապիկյանին եւ Հակոբ Ավագյանին: Հուլիսի 11-15-ը Պարսկաստանի Թեհրան քաղաքում նրանք մասնակցել են մարտարվեստի միջազգային խաղերին եւ 12-13 ու 16-18 տարիքային խմբերում գրավել են առաջին տեղերը:
Պատանի մարզիկները մարզպետին ներկայացրին ինչպես վերջին հաղթանակներով նվաճած մեդալները, այնպես էլ տարբեր տարիներին Լեհաստանում, Վրաստանում եւ Հայաստանում ձեռք բերած մեդալներն ու գավաթները:
Աշոտ Սիմոնյանը շնորհավորեց մարզիկներին՝ ունեցած ձեռքբերումների համար եւ հույս հայտնեց, որ առաջիկայում նրանց հաղթարշավը կշարունակվի, եւ աշխարհի տարբեր երկրներում նրանք ճանաչելի կդարձնեն մեր երկիրը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց պատանիների մարզիչին՝ Բաղդասար Միրզիկյանին, նրանց ծնողներին, ովքեր մեծ ներդրում ունեն հաղթանակների մեջ: Մարտարվեստի միջազգային խաղերին մասնակցության ու հաղթանակների համար նա մարզիկներին հանձնեց պատվոգրեր եւ խորհրդանշական աջակցություն:
Մարզիկները շնորհակալություն հայտնեցին մարզպետին՝ գնահատանքի համար եւ նշեցին, որ հոկտեմբերի 5-ին մասնակցելու են Ռիգա քաղաքում կայանալիք աշխարհի խաղերին, որտեղից մեծ հաղթանակների ակնկալիք ունեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34