Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կազմակերպում տարածքներում

13.07.2018

Քաղաքացիների ընդունելությունների սահմանված կարգի համաձայն մարզպետ Աշոտ Սիմոնյանը բնակիչների հետ հանդիպումներ է կազմակերպում համայնքներում: Հուլիսի 12-ին նա այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտի համայնքապետարանում ընդունելություն կայացավ Ծաղկահովիտ, իսկ Ալագյազի համայնքապետարանում՝ Ալագյազ խոշորացված համայնքների բնակիչների համար:
Բնակիչները մարզպետին դիմեցին սոցիալական, աշխատանքային, առողջապահական եւ անձնական այլ բնույթի հարցերով: Դիմումներից մեծ մասը բավարարվեց տեղում, իսկ ընթացքում լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ, կատարվեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Դիմումատուներից շատերը դրամական աջակցության խնդիր ունեին, որոնք բավարարվեցին: Ծաղկահովիտում դրամական օգնություն ստացավ 32, Ալագյազում՝ 31 բնակիչ:
Նույն օրը մարզպետը այցելեց նաեւ խոշորացված Ապարան համայնք եւ քաղաքապետարանում հանդիպեց բնակիչների հետ: Հարցադրումների շրջանակը գրեթե նույնն էր այս տարածաշրջանի բնակիչների մոտ: Քննարկվեցին, համապատասխան լուծում, պարզաբանումներ կամ ընթացք ստացան բնակարանային, սոցիալական, աշխատանքային, եւ այլ հարցեր: Դրամական աջակցություն ստացավ 34 բնակիչ:
Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար Աշոտ Սիմոնյանը ընդունելություն կազմակերպեց հուլիսի 13-ին՝ Թալինի քաղաքապետարանում: Այստեղ եւս ընդունելությանը մասնակցեցին տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքների բնակիչները, ովքեր մարզպետին դիմեցին իրենց մտահոգող անձնական ամենատարբեր հարցերով եւ ստացան սպառիչ պատասխաններ: Դրամական աջակցություն ստացավ 68 քաղաքացի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34