Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը պարգեւատրեց շնորհալի երեխաներին

11.07.2018

 Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունեց հանրապետական եւ միջազգային մրցույթներում լավագույնս ներկայացած եւ պատվավոր մրցանակների արժանացած մի խումբ աշակերտների:
Հանդիպման սկզբում մարզպետը ծանոթացավ մրցանակակիր երեխաների հետ: Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիլիթ Մկրտչյանը ,,Ընթերցման օլիմպիադա-2018,, հանրապետական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Սասունիկի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ամալյա Ղազարյանը եւ Աղձքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լենա Գրիգորյանը մասնակցել են Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված ,,Սարդարապատից Արցախ,, խորագրով նկարչական մրցույթին եւ արժանացել խրախուսական մրցանակների: Իսկ Աղձքի դպրոցի աշակերտ Հենրիկ Գեւորգյանը Հունգարիայում կայացած պատանիների հունահռոմեական ըմբշամարտի մրցույթում զբաղեցրել է պատվավոր 3-րդ հորիզոնականը:
Շնորհավորելով մրցանակակիրներին՝ Աշոտ Սիմոնյանն ասաց, որ ամենօրյա զբաղվածության մեջ երեխաներն իրենց ուրախություն եւ դրական լիցքեր են հաղորդում:
-Ապրեք դուք,- ասաց մարզպետը,-մենք հպարտանում ենք ձեզանով: Վստահ եմ, որ դուք բարձր եք պահելու ոչ միայն դպրոցի, այլեւ հանրապետության պատիվը: Լիահույս եմ, որ ձեր գործունեությամբ դուք ավելի արժեքավոր պարգեւների եք արժանանալու եւ մեր եռագույնը բարձրացնելու առիթներ եք ստեղծելու:
Մարզպետը շնորհավորեց նաեւ աշակերտների տնօրեններին, ուսուցիչներին, ծնողներին եւ շնորհակալություն հայտնեց նրանց: Իսկ հաղթանակած երեխաներին նա հանձնեց պատվոգրեր եւ խորհրդանշական հուշանվերներ:
Աշակերտներն ու նրանց տնօրենները շնորհակալություն հայտնեցին մարզպետին ուշադրության եւ գնահատանքի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14