Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

04.07.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:
ՀՀ Մայր օրենքը մեր պետության եւ ժողովրդի կողմից քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղիով ընթանալու հաստատակամության ու վճռականության արտահայտման լավագույն գրավականն է:
Երկրի նորագույն պատմության մեջ ՀՀ Սահմանադրությունը նպաստել է մեր անկախ պետականության կայացմանը, երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը: Այն երկրի բնականոն զարգացման ու ներքին խաղաղության, ժողովրդավարության ու համերաշխության խորհրդանիշն է:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երկրի հետագա առաջընթացի հիմքն ու հենարանն է: Այն արտահայտում է մեր ժողովրդի ընտրած ուղին, ազատ, ժողովրդավարական հասարակություն եւ սոցիալական ու իրավական պետություն կառուցելու հավատամքն ու հաստատակամությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ: Բոլորիս մաղթում եմ երջանկություն, լավատեսություն, խաղաղություն եւ առաջընթաց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24