Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզում տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով՝ գործարարների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար
12.06.2018
Ներդրումային ծրագիր-առաջարկ
___________________________________________
(Ներդրումային ծրագրի անվանումը)
Ամփոփ նկարագիր
Ամփոփ նկարագրել ներդրումային ծրագիր-առաջարկը, մասնավորապես՝ ներդրման ոլորտը, արտադրվող ապրանքը կամ տրամադրվող ծառայությունը, հիմնական սպառման շուկաները, ներդրման տեսակը (նոր ձեռնարկություն, գործող ձեռնարկության ընդլայնում, գործող ձեռնարկության վերապրոֆիլավորում), ներդրման համար նախատեսվող /նախընտրելի/ տարածաշրջանը. մարզը, համայնքը: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը, այդ թվում՝ մասնավոր ներդրողի, այլ ներդրողների (եթե կան) ներդրումը և ակնկալվող աջակցությունը:
Ծավալը՝ առավելագույնը մեկ էջ
1. Ներդրման նկարագրություն
1.1. Ներդրման գումարը
• Պահանջվող ամբողջ գումարը
• Այլ ներդրողներ
1.2. Նկարագրել ներդրման տեսակը՝
• Նոր ձեռնարկություն,
• Գործող ձեռնարկության ընդլայնում կամ աշխատանքների վերսկսում
• Գործող ձեռնարկության վերապրոֆիլավորում :
Նոր նախաձեռնվող ձեռնարկության /start up/ դեպքում նշել՝
• Անվանումը
• Գտնվելու նախատեսված վայրը
• Սեփականատեր (սեփականատերեր)
• Կազմակերպա-իրավական տեսակը
• Տեղեկություններ ձեռնարկության տնօրենի վերաբերյալ՝ կոնտակտային տվյալներ
• Աշխատողների նախատեսվող թվաքանակ
• Ձեռնարկության նախագծային հզորություն:
Գործող ձեռնարկության ընդլայնման կամ վերսկսման դեպքում նշել՝
• Ձեռնարկության անվանումը
• Գտնվելու վայրը, եթե նոր արտադրական հզորություններ են կառուցվելու՝ դրանց գտնվելու վայրը
• Ձեռնարկության ընդհանուր նկարագրությունը, ներկայումս կամ նախկինում իրականացվող գործունեության տեսակները
• Սեփականատեր (սեփականատերեր)
• Կազմակերպա-իրավական տեսակը
• Տեղեկություններ ձեռնարկության տնօրենի վերաբերյալ՝ կոնտակտային տվյալներ
• Աշխատողների թվաքանակը նախքան ներդրումը և ներդրումից հետո (ձեռնարկության վերաբացման դեպքում՝ նախքան փակվելը)
• Ընդլայնման տեսակը (նոր արտադրատեսակ/ծառայություն, թե՞ գոյություն ունեցող ապրանքային շարքի ընդլայնում)
• Տեղեկատվություն ձեռնարկության ֆինանսական բեռի (վարկեր, փոխառություններ) և ակտիվների ծանրաբեռնվածության վերաբերյալ:
Ձեռնարկության վերապրոֆիլավորման դեպքում նշել՝
• Ձեռնարկության անվանումը
• Գտնվելու վայրը, եթե նոր արտադրական հզորություններ են կառուցվելու՝ դրանց գտնվելու վայրը
• Ձեռնարկության ընդհանուր նկարագրությունը
• Սեփականատեր (սեփականատերեր)
• Կազմակերպա-իրավական տեսակը
• Տեղեկություններ ձեռնարկության տնօրենի վերաբերյալ՝ կոնտակտային տվյալներ
• Աշխատողների թվաքանակը
• Տեղեկատվություն ձեռնարկության ֆինանսական բեռի (վարկեր, փոխառություններ) և ակտիվների ծանրաբեռնվածության վերաբերյալ:
•
1.3. Ապրանքի կամ ծառայության նկարագրություն
2. Շուկայի ուսումնասիրություն
2.1. Ապրանքի/ծառայության շուկայի նկարագրություն
2.2. Հիմնական սպառման շուկաների նկարագրություն
2.3. Հիմնական մրցակիցների նկարագրություն
2.4. Պահանջարկի դինամիկան հիմնական սպառման շուկաներում
3. Ձեռնարկության մարքեթինգային քաղաքականությունը
3.1. Գովազդային և առաջմղման քաղաքականություն
3.2. Տարածման ուղիները
3.3. Գնային քաղաքականություն
4. Վաճառքի կանխատեսում
4.1. Վաճառքի ծավալներն՝ արտահայտված ֆիզիկական և դրամական միավորներով, 5 տարվա կտրվածքով:
5. Ֆինանսական հաշվարկներ
5.1. Ինքնարժեքի հաշվարկ
5.2. Ակնկալվող շահույթի կամ շրջանառության հաշվարկ 5 տարվա կտրվածքով
5.4. Ներդրումների հետգնման ժամկետ
6. Ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցությունը
• Ձեռնարկության կամ ծառայության մատուցման ազդեցությունը մարզի կամ համայնքի սոցիալ- տնտեսական իրավիճակի վրա
• Նոր ստեղծված աշխատատեղերի քանակը
7. Պետությունից կամ այլ ներդրողից ակնկալվող օժանդակություն և պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցություն
Այս բաժնում անհրաժեշտ է հստակեցնել ակնկալվող օժանդակության ձևը
• Ներդրումների ներգրավում` տոկոսային հարաբերակցությամբ
• Պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցություն
• Ենթակառուցվածքների կառուցում, բարեկարգում
• Խորհրդատվության և/կամ տեղեկատվական աջակցություն
• Հարկային արտոնություններ
• Վարկավորում
• Բաժնեմասային ներդրում ներառյալ վենչուրային ներդրում
• Երկարաժամկետ լիզինգ
• Այլ: