Նորություններ
Ապարանում վերաբացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ
08.06.2018

Ապարան քաղաքում վերաբացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
Այն հիմնադրվել է դեռևս 2005թվականին, իսկ 2018թվականին վերանորոգվել և տեխնիկապես վերազինվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն: