Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին

02.06.2018

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Արագածոտնի մարզպետարանում ներկայացրեց նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին:
Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի ղեկավար կազմը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, համայնքապետերը, մարզային ենթակայության կազմակերպությունների, ուժային կառույցների ղեկավարները:
Նախարարը կարեւորեց այս այցը, քանի որ այն իր առաջին պաշտոնական այցելությունն է մարզ, որը առաջիկայում բազմիցս է կայանալու:
-Թավշյա հեղափոխության արդյունքում նոր իշխանություն ունենք եւ մեր բոլորի նպատակն է անցման ժամանակաշրջանը անցնցում եւ դյուրին անցկացնելու,-ասաց նախարարը եւ նշեց, որ բոլորի պարտքն է գործողություններն իրականացնել բացառապես ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:
Նախարարը կարեւորեց համայնքապետերի ժողովրդավար լինելու խնդիրը, խոսեց համայնքապետ-ավագանի հարաբերության, գործողությունները հանրության շահերին ծառայեցնելու անհրաժեշտության եւ օրախնդիր այլ հարցերի մասին: Նա նշեց Արագածոտնի մարզի մի շարք առանձնահատկությունների, գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ արտահանման, երկրի համաչափ զարգացման եւ այլ խնդիրների մասին:
Սուրեն Պապիկյանը շնորհավորեց Աշոտ Սիմոնյանին՝ մարզպետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ մաղթեց նպաստավոր գործունեություն ծավալել՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության :
Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հպարտությամբ նշեց, որ 8-9 ամիս առաջ իրենց նախանշած ծրագրերը, գործունեության տրամաբանությունը լիովին համահունչ են ներկա պահանջներին: Նա վստահեցրեց, որ մարզի ղեկավարությունը, ողջ աշխատակազմն ու կառույցները համատեղ ի զորու են իրականացնելու առաջադրված խնդիրները:
Աշոտ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը եւ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ վստահեցին իրեն եւ հնարավորություն տվեցին ի կատար ածելու մարզի եւ երկրի զարգացման իր տեսլականը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:03:52