Նորություններ
ՀՀ Կառավարության որոշմամբ Աշոտ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ
01.06.2018

ՀՀ կառավարության՝ 2018 թվականի հունիսի 1-ի նիստում Աշոտ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ:
ՀՀ Կառավարության որոշմամբ կատարվել են նաեւ հետեւյալ նշանակումները. Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյան, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյան, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյան, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյան, Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյան, Լոռու Մարզպետ՝ Հրանտ Մարգարյան: