Նորություններ
Հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը
25.05.2018

Մայիսի 25-ին Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը: Հանդիսավոր արարողություններ տեղի ունեցան 101 դպրոցում: Ավարտական դասարարաններում կայացավ Վերջին դաս միջոցառումը: Աշակերտները հուզմունքով ու ներշնչանքով ընդունեցին իրենց համար վերջին անգամ ղողանջող դպրոցական զանգի հնչյուննները:
Դպրոցները հավուր պատշաճի էին նախապատրաստվել հանդիսավոր այս օրվան: Զերծ մնալով անհարկի շռայլություններից եւ ճոխություններից՝ միջոցառումներն անցան բովանդակային հետաքրքիր ձեւավորումներով, երաժշտական գեղեցիկ կատարումներով, շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:
Տոնական միջոցառումներին մասնակցելու համար դպրոցներ այցելեցին մարզի ղեկավարությունը, կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները: Նրանք շրջանավարտներին փոխանցեցին շնորհավորանքի ուղերձ, բարի երթ եւ մեծագույն հաջողություններ մաղթեցին նրանց:
2017-2018 ուսումնական տարում մարզն ընդհանուր առմամբ ունի 1967 շրջանավարտ: Այդ թվում՝ ավագ դպրոցն ավարտում է 108, միջնակարգը՝ 445, հիմնականը՝ 1414 աշակերտ: Առաջին դասարանցիների թիվը մարզում 1800 է: Նախնական տվյալներով՝ նոր աուսումնական տարում առաջին դասարան կգնա 1762 երեխա: