Նորություններ
Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը կմիանա Թանգարանային գիշեր ծրագրին
17.05.2018

Մայիսի 19-ին կազմակերպվող ,,Թանգարանային գիշեր,, ծրագրին ավանդույթի համաձայն կմիանա նաեւ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը: Այդ նպատակով նախապատրաստվել է միջոցառումների շարք, որը նախատեսված է բոլոր տարիքի այցելուների համար:
Միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 18.00-ին՝ լուսանկարների ցուցահանդեսի ներկայացմամբ: Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու նաեւ բացիկների պատրաստաման բաց դասին: ,,Վանք,, մշակութային կենտրոնի սաները կներկայանան համերգային ծրագրով եւ ֆլեշ-մոբով: Կցուցադրվի նաեւ ,,Պռոշյան 4,, տեսաֆիլմը, որին կեսգիշերին կհաջորդեն թեյախմությունն ու բացօթյա կինոդիտումը:
Նշենք, որ այս տարի ծրագիրը կրում է ,,Գերհաղորդակցվող թանգարաններ, նոր մոտեցումներ, նոր հասարակություն,, խորագիրը: