Նորություններ
Հիմնանորոգվում են Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքների ճանապարհները
10.05.2018

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզում ընթանում են Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:
Շուրջ 11,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ընթացքում կիրառվում է նոր տեխնոլոգիա, որը ոչ միայն դյուրացնում է աշխատանքը, այլեւ երաշխավորում առավելագույն բարձր որակ։ Աշխատանքներն առավելագույնս արագ ավարտելու նպատակով շինարարությունն ընթանում է միաժամանակ ճանապարհի երկու ծայրակետերից՝ սկզբից եւ վերջից։
Ասֆալտապատումից բացի, ճանապարհի ամբողջ երկայնքով կկառուցվի ջրահեռացման համակարգ: Գյուղամիջյան հատվածներում կկառուցվեն նաեւ մայթեր, գյուղտեխնիկայի անցումներ։
Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կկահավորվի ճանապարհային նշաններով եւ անվտանգության տարրերով։
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2018թ. մարտի 23-ին եւ կավարտվեն դեկտեմբերի 23-ին։