Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաղթանակի եւ խաղաղության օրը՝ Արագածոտնում

09.05.2018

Արագածոտնի մարզում Մայիսի 9-ի տոնակատարության հավաքատեղին մարզկենտրոն Աշտարակի քաղաքային զբոսայգին էր: Այստեղ ներկա էին մարզպետի տեղակալներ Մուշեղ Աբգարյանը, Նունե Մովսիսյանը, աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, Աշտարակի քաղաքապետարանի ղեկավարությունը, Երկրապահների միության, հանրակրթական դպրոցների, հասարակական եւ այլ կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:
Հաղթանակի եւ խաղաղության օրվան եւ Շուշիի ազատագրմանը նվիրված երգերի հնչյունների ներքո ներկաները ծաղկեպսակներ տեղադրեցին Հաղթանակի հուշակոթողի մոտ: Հանդիսավոր արարողությունը շարունակվեց քաղաքային գերեզմանատանը, ուր հիշատակի խնկարկում կատարվեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմների մոտ:
Հաղթանակի եւ խաղաղության օրը նշվեց մարզի բոլոր համայնքներում, դպրոցներում, մշակույթի օջախներում: Առանձնակի ուշադրության արժանացան Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները:
Մարզպետարանի կողմից դրամական աջակցություն տրամադրվեց Հայրենական պատերազմի վետերաններին: Նրանք ներկայումս մարզում 13-են, ովքեր մշտապես գտնվում են մարզի ղեկավարության ուշադրության ներքո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 14:19:22