Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշվետվություն ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության իրականացման 2018 թվականի գործունեության ծրագրի առաջին եռամսյակի մոնիթորինգի վերաբերյալ

08.05.2018

Մարզի տնտեսական ցուցանիշներ
Մարզի վարչական տարածքում պլանավորված 30467,7 մլն դրամ ներդրումներից առաջին եռամսյակում իրականացվել են 7242,8 մլն դրամը կամ 23,8 տոկոսը:
Պլանավորված 15550,0 մլն դրամ մասնավոր ներդրումներից իրականացվել են 3287,0 մլն դրամը կամ 21.1 տոկոսը:
Տարվա ընթացքում ստեղծված ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի թիվը (առանց սեզոնային աշխատատեղերի) կազմում է 76, որից շինարարական աշխատանքներում ներգրավված են 43 հիմնական աշխատատեղեր (92 սեզոնային):

Համայնքների ֆինանսական ցուցանիշներ
ՀՀ Արագածոտնի մարզի համայնքների 2018թ. բյուջեներով նախատեսվել են 3 921,2 մլն դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` 1 237,1 մլն դրամ։ Առաջին եռամսյակում նախատեսված 230,3 մլն դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 220,9 մլն դրամ, կամ նախատեսվածի 95,9%-ը։ Սեփական եկամուտները բնակչության մեկ շնչի հաշվարկով 2018 թվականին կկազմի 11.1 հազ. դրամ, առաջին եռամսյակում այն կազմել է 1.7 հազ. դրամ: Սեփական եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտների մեջ կազմում է 36.4%, առաջին եռամսյակում այն կազմել է 26,3%:

Համայնքային ծառայություններ-աղբահանություն
2018թ. ֆիզիկական անձանցից հավաքագրման ենթակա 105,1 մլն դրամ աղբահանության վճարից առաջին եռամսյակում հավաքագրվել է 10.6 մլն դրամ կամ 10 տոկոսը, իրավաբանական անձանցից՝ պլանավորված 24.9 մլն դրամից 2.3 մլն դրամը կամ 10 տոկոսը:
Աղբահանության ծառայություններ են մատուցվում մարզի 117 բնակավայրերում, շահագործվող աղբավայրերի թիվը կազմել է 11 հատ, փակված աղբավայրերի թիվը կազմել է 1 հատ:

Գյուղատնտեսություն
Մարզում 2018թ. պլանավորված 5 325,4 մլն դրամ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներից առաջին եռամսյակում կատարվել են 1 143,8 մլն դրամ ներդրումներ կամ նախատեսվածի 21.5 տոկոսը: Պլանավորված 100 աշխատատեղից ստեղծվել է 30 աշխատատեղ կամ 30 տոկոսը: Տարվա ընթացքում ստեղծված ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի թիվը (առանց սեզոնային աշխատատեղերի) կազմում է 30, (52 սեզոնային: Պլանավորված 100 աշխատատեղից ստեղծվել է 30 հիմնական աշխատատեղ կամ 30 տոկոսը):
Կարբի համայնքում 13 հա պատրաստ է տնկման համար,կառուցվում է խորքային հոր/ 140 մ / և ջրավազան կաթիլային ոռոգման համար/ 7.000 խոր.մետր/, Սասունիկ համայնքում 23 հա ցանկապատված է , ավարտվել են հողային աշխատանքները:Տնկիները տեղափոխվում են Հայաստան,տեղ հասնելուն պես տնկման աշխատանքները կիրականացվեն:
ք.Թալինում կառուցվում է սպանդանոց / 30 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով/,կատարվել է 20 մլն դրամի ներդրում, աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին:
Սառնարանային տնտեսությունների մասով պլանավորված աշխատանքները կսկսվեն ապրիլ ամսին,կավարտվեն նոյեմբերին: Արդեն ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավերումները:
Կրթություն
Դպրոցներում աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը պլանավորված 8,3 –ի դիմաց առաջին եռմասյակում, ինչպես և նախորդ տարում կազմել է 7.3: Դպրոցներում ուսուցիչների թվաքանակը սահմանվում է կիսամյակային կտրվածքով՝ տարեկան 2 անգամ՝ հունվար և սեպեմբեր ամիսներին։
Բերված տվյալները ներառում են միայն «Մաթեմատիկա,«Ֆիզիկա, «Կենսաբանություն,«Քիմիա առարկաների հանրապետական օլիմպիադաների վերջնական արդյունքները: Մնացած առարկաների հանրապետական և միջազգային օլիմպիադաների ցուցանիշների վերաբերյալ տվյալները կներկայացվեն օլիմպիադաների ավարտից հետո՝ համապատասխան եռամսյակներում:
Ուսումը միջազգային կամ ՀՀ պետական բուհերում շարունակողների պլանավորված 190 մարդ ցուցանիշների վերաբերյալ տվյալները կներակայացվեն բուհերում ընդունելության քննաշրջանի ավարտից հետո՝ համապատասխան եռամսյակներում:

Տրանսպորտ
Մարզի 114 համայնքներից 73-ում գործում են միջմարզային կանոնավոր 27 ուղևորափոխադրումներ, 3 համայնքում գործում է ներմարզային մեկ երթուղի, իսկ 39 համայնքում ուղևորափոխադրումներ չեն իրականցվում ճանապարհների վատ վիճակի և ուղևորահոսքի պակասի պատճառով:
2018թ. ևս ծրագրվում է ավելացնել և թարմացնել երթուղիները սպասարկող շարժակազմը: Մարզի խոշորացված համայնքերում թույլատրվել է իրականացնել ներհամայնքային (բնակավայրերը համայնքային կենտրոնին կապող) երթուղային ցանցի ձևավորում և ուղևորների կանոնավոր փոխադրումների կազմակերպում: Նման օրինակ է հանդիսանում Ապարան համայնքը, որի խոշորացումից հետո ստեղծվել է ներհամայնքային 5 երթուղի, որոնք սպասարկում են 16 բնակավայրերի:
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրասպորտով չսպասարկվող բնակավայրերի թիվը 2017թ. կազմել է 39, 2018թ.-ին՝ 37:
Համայնքների հետ քննարկման փուլում է գտնվում համայնքային ճանապարհների ոչ ավանդական հիմնանորոգման աշխատանքների կազմակերպման ընթացքը:

Առողջապահական ոլորտի ցուցանիշներ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում 2018 թվականին պլանավորված 170,7 մլն դրամից, առաջին եռամսյակում վճարովի ծառայությունների դիմաց մուտքագրվել է 38,6 մլն դրամ, որը կազմում է տարեկան պլանի 22.6 տոկոսը:

Մոնիտորինգի հիմնական ցուցանիշներ
# Անվանումը Չափման միավորը ՀՀ Արագածոտնի
մարզ
2018թ.
պլանա
վորված I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ տարեկան մոնիթորինգ
Մարզի տնտեսական ցուցանիշներ
1 Մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը մլն․ դրամ 30 467,7 7 242,8
Մեկ շնչի հաշվով,
հազ դրամ 237,1 56,4
այդ թվում՝ մասնավոր հատվածում կատարվող ներդրումներ մլն․ դրամ 15 550,0 3 287,0
2 Տարվա ընթացքում ստեղծված ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի թիվը (առանց սեզոնային աշխատատեղերի) մարդ 600 76
1000 բնակչին ընկնող աշխատատեղերի թիվը 4,7 0,6
Համայնքների ֆինանսական ցուցանիշներ
1 Համայնքների սեփական եկամուտները (գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրքեր, պետական տուրքեր, գույքի վարձակալոքւթյունից եկամուտներ, աղբահանության վճար) մեկ շնչի հաշվով հազ․դրամ 11,1 1,7
2 Սեփական եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտների մեջ % 36,4 26,3
Համայնքային ծառայություններ-աղբահանություն
1 Փակված (կամ փակվելու ենթակա) աղբավայրերի թիվը հատ 1 1
2 Շահագործվող աղբավայրերի թիվը հատ 11 11
3 Աղբահանություն իրականացնող բնակավայրերի քանակ հատ 117 117
4 Ֆիզիկական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարները մլն դրամ 105,1 10,6
5 Իրավաբանական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարները մլն դրամ 24,9 2,3
Գյուղատնտեսություն
1 Գյուղատնտեսության մեջ նոր կամ շարունակական ներդրումներ մլն դրամ 5 325,4 1 143,8
2 Գյուղատնտեսական նոր աշխատատեղեր մարդ 100 30
3 Ժամանակակից տեխնոլոգիայով ինտենսիվ այգիների տարածքը հա 120 0
4 Հակակարկտային ցանցերով ցանցապատված այգիների տարածքը հա 40,0 0
5 Մարզում սպանդանոցային կառույցների թիվը հատ 1 0
6 Սպանդանոցների հզորությունը տոննա/տարի 7500 0
7 Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված տեխնիկայի թիվը հատ 15 0
8 Տոհմային անասնաբուծական տնտեսությունների քանակ հատ 1 1
9 Տոհմային տնտեսություններում անասնագլխաքանակը հատ 200 1
10 Սառնարանային տնտեսությունների քանակ հատ 1
11 Սառնարանային տնտեսությունների հզորություն տոննա 1000 0
12 Գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերես հա 14450 0
13 Փոքր տնտեսությունների թիվը (1-5 հա պտղատու այգի կամ խաղող, կամ 5-10 հա վարելահող, կամ 0.1-0.5 հա ջերմոց, կամ 20-30 գլուխ խ. եղջ. գյուղ. կենդանի, կամ 50-100 գլուխ մանր եղ. գյուղ. կենդանի) հատ 2085 2110
14 Միջին տնտեսությունների թիվը (5-10 հա պտղատու այգի կամ խաղող, կամ 10-20 հա վարելահող, կամ 0.5-2.0 հա ջերմոց, կամ 30-60 գլուխ խ. եղջ. գյուղ. կենդանի, կամ 100-150 գլուխ մանր եղ. գյուղ. կենդանի) հատ 300 296
15 Խոշոր տնտեսությունների թիվը (10-ից ավելի հա պտղատու այգի կամ խաղող, կամ 20-ից ավելի հա վարելահող, կամ 2-ից ավելի հա ջերմոց, կամ 60-ից ավելի գլուխ խ. եղջ. գյուղ. կենդանի, 150-ից ավելի գլուխ մանր եղ. գյուղ. կենդանի) հատ 123 121
Կրթություն
1 Դպրոցներում աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը 8,3 7,3
2 Միջազգային/հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ մարդ 15 0
3 Ուսումը միջազգային կամ ՀՀ պետական ԲՈւՀ-երում շարունակողներ մարդ 190 0
Տրանսպորտ
1 Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով չսպասարկվող բնակավայրերի թիվը թիվ 37 35
2 Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով համայնքի բնակավայրերից համայնքի կենտրոն անցնելու միջին արագությունը (կմ/ժամ) 70 70
3 Մարզի բնակավայրերի թիվը՝ որոնք ասֆալտապատ ճանապարհով կապված չեն հիմնական մայրուղուն (չունեն բարվոք ճանապարհ դեպի շուկաներ) հատ 10 10
Առողջապահական ոլորտի ցուցանիշներ
1 Վճարովի առողջապահական ծառայությունների գումար մլն դրամ 170,7 38,6


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 14:19:22