Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական շաբաթօրյակը՝ Արագածոտնում

14.04.2018

,,Մաքուր Հայաստան ,, ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին մեկնարկած համապետական շաբաթօրյակին մասնակցեցին Արագածոտնի մարզի բոլոր գյուղական և քաղաքային համայնքները։ Շաբաթօրյակի նախապատրաստման եւ անցկացման գործընթացը համակարգում էր մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված՝ ,,Մաքուր Հայաստան,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովը:
Առավոտյան ժամը 9.00-ին տրվեց շաբաթօրյակի մեկնարկը: Սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցեցին պետական եւ մասնավոր կառույցների, հանրակրթական, առողջապահական եւ այլ հաստատությունների աշխատակազմերը: Նախնական հաշվարկով աշխատանքի դուրս բերվեց 120 ինքնաթափ, 80 ամբարձիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կազմում էր շուրջ 16 հազար մարդ :
Մարզի համայնքներում իրականացվող շաբաթօրյակի ընթացքի մասին Աշոտ Սիմոնյանին պարբերաբար զեկուցեցին մարզպետարանի աշխատակիցները, ովքեր այցելել էին համայնքներ:
,,Մաքուր Հայաստան ,, ծրագրի շրջանակում մարզում մաքրման եւ բարեկարգման աշխատանքները սկսվել են գարնան գալուն պես: Մարտ եւ ապրիլ ամիսներին հայտարարված է սանիտարական միամսյակ, որի ընթացքում իրականացվել են հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Կատարվել է ծառատունկ:
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ կապ հաստատելու համար գործում է թեժ գիծ՝ (0232) 3-37-74 հեռախոսահամարով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34