Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին

13.04.2018

Ապրիլի 14-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Նախապատրաստական եւ կազմակերպման աշխատանքներն իրականացնում է մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովը: Աշխատանքների ողջ ընթացքը գտնվում է մարզպետի ամենօրյա ուշադրության ներքո:
Բոլոր համայնքներն ունեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ: Հստակեցված են մարզպետարանի կողմից համայնքներին կցված պատասխանատուների անունները, ի մի են բերված առկա տեխնիկական միջոցները:
Ուշադրության կենտրոնում են հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքները:
Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, ողջ հանրությանը կոչ ենք արնում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին:
Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (0232) 3-37-74 հեռախոսահամարով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-04-19 18:01:40